«Հայփոստ» ՓԲԸ –ն սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ծառայությունների մատուցումը![]() 3 հոկտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում: Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ բոլոր մարզային բաժանմունքներում, հայտնուիմ է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |