«Գրինփիսի» նախաձեռնությամբ բիբլիական Արարատի վրա կտեղադրվի Նոյյան տապանի մանրակերտը17 մայիսի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Գրինփիսի» ակտիվիստները բիբլիական Արարատի վրա սկսել են կառուցել Նոյյան տապանի մանրակերտը: Ըստ «Գրինփիսի» կայքում տեղադրված հաղորդագրության, Նոյյան տապանը կտեղակայվի ծովի մակարդակից 2,500 մետր բարձրության վրա (Արարատ լեռան բարձրությունը 5 137 մետր է): Տապանի մանրակերտը, որի չափսերը 10x4x4-է, կոչված է դառնալ հույսի խորհրդանիշ եւ կոչ է, ուղղված աշխարհի առաջնորդներին` շտապ միջոցներ ձեռնարկել խուսափելու համար համաշխարհային ջերմացումից եւ կլիմայի աղետալի փոփոխություններից: 40 ձիերի քարավանը շինանյութը հասցրել է շինարարության վայր: Հաջորդ օրերին 20 թուրք եւ գերմանացի ատաղձագործներ կավարտեն նավի մանրակերտի շինարարությունը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 31-ին: Բացումից մեկ օր առաջ կազմակերպության ակտիվիստները կբարձրանան Արարատի գագաթը եւ կոչ կանեն բոլոր ազգերի առաջնորդներին կյանքի կոչել մոլորակի կլիմայի պաշտպանության գործը: Աստվածաշնչի համաձայն հենց Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյյան տապանը Համաշխարհային ջրհեղեղից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |