The Rolling Stones-ը վերջին ավելի քան 10 տարում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի 6 հոկտեմբերի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Rolling Stones-ը հայտնել է, որ մտադիր է նոր ալբոմ թողարկել, որն առաջինը կլինի ավելի քան 10 տարում: Խումբը սեղմ տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում, որտեղ կոլեկտիվի մասնակիցները բլյուզ մեղեդիներ են նվագում շրթհարմոնով: Երաժիշտները չեն ճշտել ոչ ալբոմի անվանումը, ոչ թողարկման հստակ ամսաթիվը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ալբոմ թողարկելու The Rolling Stones-ի մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Le Figaro-ին պրոդյուսեր Ջոն Ուոզը, նա հստակեցրել է, որ ռելիզը կայանալու է դեկտեմբերին: Նշվում է, որ երաժիշտները ձայնագրել են ալբոմը 3 օրում սովորական բարձրախոսի օգնությամբ` առանց ձայնագրությունների մշակման ստուդիայում: Ալբոմում կընդգրկվեն Չիկագոյի բլյուզի կոմպոզիցիաներ և այդ ուղղության հայտնի երգերի քավեր-վարկածները: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել է երաժիշտ Էրիկ Քլեփթոնը: Խմբի վերջին A Bigger Bang ստուդիական ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |