Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին![]() 10 հոկտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբերի 7-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 2 նամականիշ՝ նվիրված հայ ազգագրագետ, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) ծննդյան 150-ամյակին: Ֆեթվաճյանը Հայաստանի առաջին հանրապետության նամականիշերի ու թղթադրամների հեղինակն է: Ֆեթվաճյանը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների: Նամականիշերը ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեքներ, տպագրվել են Ֆրանսիայի Cartor տպարանում՝ յուրաքանչյուրը 40.000 օրինակով: Դրոշմանիշերը պատկերում են Արշակ Ֆեթվաճյանի դիմանկարը և նրա «Կինը մանդոլինով» կտավը: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում: Մարումն իրականացրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նամականիշերը թողարկվել են 2016-ի հոկտեմբերի 7-ին: Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, անվանագինը՝ 230դր, 170դր: Չափսերն են՝ 40.0 x 30.0 մմ, տպաքանակը՝ 40.000 x 2:. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |