ՌԴ ՊՆ. Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի գծով ԱՄՆ հետ երկխոսությունից

ՌԴ ՊՆ. Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի գծով ԱՄՆ հետ երկխոսությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի գծով ԱՄՆ հետ երկխոսությունից, սակայն պատրաստ է կառուցել այն հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Անատոլի Անտոնովը Պեկինում կայացած Սյանշանի անվտանգության համաժողովում:

Նա նշել է, որ Ռուսաստանը հետևողական և հանգիստ կշարունակի պայքարը ահաբեկիչների դեմ, անկախ անհիմն մեղադրանքներից, կանխելու համար իրավիճակի սրումը Սիրիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չենք հրաժարվում ԱՄՆ հետ երկխոսությունից, սակայն պատրաստ ենք կառուցել այն իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Հետագայում ևս կփոխգործակցենք միջազգային հանրության հետ, ՄԱԿ-ում, այդ կազմակերպության Անվտանգությնա խորհրոդում»,-ասել է Անտոնովը:

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին օրինագիծը: Այն ենթադրում է պատժամիջոցների կիրառում Իրանի և ՌԴ դեմ Ասադին սատարելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը` «Ջեբահթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ, հանուն քաղաքի փրկության: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---