Հայկական միջնադարյան դրոշմազարդերի ավելի քան 200 նմուշով գիրք է լույս տեսել

Հայկական միջնադարյան դրոշմազարդերի ավելի քան 200 նմուշով գիրք է լույս տեսել

PanARMENIAN.Net - Լույս է տեսել և արդեն վաճառքում է «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը։ Այն Արմեն Քյուրքչյանի երրորդ գիրքն է, որում ժողովված և ներկայացված են հայկական միջնադարյան դրոշմազարդերի ավելի քան 200 նմուշ՝ Արմեն Քյուրքչյանի մշակմամբ։

Գիրքն ուղեկցվում է CD սկավառակով, որտեղ ընդգրկված են հայկական դրոշմազարդ կտավների 174 պատկեր՝ jpg ֆորմատով։ Գրքի լուսանկարնեը Հրայր Բազե Խաչերյանինն են, տեքստը՝ Արամ Շարամբեյանինը։

Կտավի դրոշմազարդերով ձևավորման տեխնիկայինհիմնականում ծանոթ ենք եկեղեցիների խորանների վարագույրներից, մինչդեռ դրա մեծ քանակով նմուշներ կան հայկական մշակույթի առավել հայտնի մեկ այլ ճյուղի՝ ձեռագիր զարդամատյանների մեջ, որոնք, ծառայելով դրանց պահպանությանն ու հաճախ ունենալով ոչ պակաս գեղարվեստական արժեք, պատշաճորեն եզրել են այդ մատյանները։ Այդ ձեռագրերից են մեզ հասել դրոշմազարդ կտավների նմուշները:

Դեռևս 20-րդ դարի 30-ականներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ և արվեստաբան Գարեգին Հովսեփյանն իր հոդվածներից մեկում նշել է, որ հարկ է ստեղծել և հրապարակել հին հայկական դաջվածքների հավաքածու-կատալոգ, որը հարուստ նյութ կապահովի կիրառական արվեստի ուսումնասիրության համար։Անցել է մոտ 80 տարի, և լույս է տեսել «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը, որն առանց որևէ գիտական խոսք ասելու հավակնության, ընթերցողին է ներկայացնում հայկական կիրառական արվեստի այս քիչ ծանոթ շերտերից մեկը՝ կտավի դաջերով մշակման 11-18-րդ դարերի 200-ից ավելի նմուշ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---