ՀԱԷԿ-ը կաշխատի նոյեմբերի 26-ից12 հոկտեմբերի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մեծամորի ԱԷԿ-ը աշխատանքը կսկսի նոյեմբերի 26-ից: Այդ մասին լրագրողներին է հայտնել կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը Երևանում ԱՊՀ անդամ երկրների՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստի բացման ժամանակ, հայտնում է «Sputnik Արմենիան»։ «Ենթադրվում է, որ 67 օր ԱԷԿ-ի վերանորոգման գործընթացը կշարունակվի` մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 24։00-ն։ Այս տարվա մեր ծրագրերում է ռեակտիվ սարքավորումների` միջուկի, վերևի բլոկի, շոգեգեներատորների և դրանց խողովակների 100% ստուգումները»,- ասել է Վարդանյանը։ Նրա խոսքով` ԱԷԿ-ը կստուգվի 100%-ով։ Երկարացման ծրագրի համաձայն` կարգավորող մարմնին ընթացքում կներկայացվեն մինչև 2017 թվականի մայիս կայանի աշխատանքի հիմքերը։ Նախատեսվում է, որ 2017 թվականի գարնանը կերկարացվեն Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետները ևս 10 տարով` մինչև 2026 թվականը։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։ Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |