«Կյանք ու կռիվ» ֆիլմը շարունակություն կունենա. Սյուժեի առանցքում քառօրյա պատերազմն է13 հոկտեմբերի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը շարունակություն կունենա: Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, որ տեղի են ունենում ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ինչ ճակատագրի է արժանացել: Ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյան կրտսերն է: Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է՝ Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը: «Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում: Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է: Հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են, որոնցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության: Ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և սիրո միջև։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |