ՀՀ նախագահ. ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում կընդունվեն կարևոր որոշումներ

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում կընդունվեն կարևոր որոշումներ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ այսօր փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը:

«Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից և արդյունավետ, լինի Կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին և, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը:

Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում: Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները:

Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաև այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել և ընդունել նոր կարևոր որոշումներ:

Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահը:

Սեղմ կազմով բանակցություններին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---