Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված է դեպի Արեւմուտք, իսկ հանրությունը` դեպի իսլամ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված է դեպի Արեւմուտք, այն դեպքում, երբ հասարակությունը գերադասում է զարգացման իսլամական ուղին»,-Երեւանում` ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի կողմից կազմակերպված խորհրդաժողովում հայտարարել է Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, 2004 թվականից ի վեր Ադրբեջանի ԶԼՄ-ներում իսլամը բացասական համատեքստում ընդհանրապես չի կիրառվում: «Ես պետք է նշեմ, որ Արեւմուտքն Ադրբեջանի համար դա ոչ միայն ԱՄՆ-ն է, այլ նաեւ Թուրքիան, Իսրայլեը եւ այլ երկրները: Մենք գերադասում ենք ընթանալ թուրքական ուղղությամբ: Կա նաեւ Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի ներքաշվելու վտանգը, եթե այդ պատերազմը սկսվի: Ճիշտ է, Ադրբեջանն առաջին դիրքերում չի լինի, սակայն որպես լրացուցիչ հարթակ կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից: Այդ դեպքում մեզ հումանիտար աղետ է սպասում: Բաքվում արդեն 40-50 հազար փախստականներ կան Իրանից, որոնք տներ են գնում: Իսկ ինչ կլինի ռազմական ներխուժման դեպքում դժվար է անգամ պատկերացնել: Սահմանը երկու երկրների միջեւ բավականին թափանցիկ է եւ Ադրբեջան կարող է գալ շուրջ մեկ միլիոն փախստական, ինչին մեր երկիրն ուղղակի չի դիմանա»,-ասել է Յունուսովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---