Աղանդավորը անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ի առավոտյան անհայտ անձն անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում: Բարձրանալով Մայր տաճարի սուրբ խորանի վրա, վանդալը նետել է այդտեղ գտնվող սրբություններն ու շուրջառները; Սպասավորներին հաջողվել է կասեցնել այդ բարբարոսությունը, որից հետո անհայտը փախուստի է դիմել: Իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել վանդալի անձը: Դա եղել է մերձակա գյուղերից մեկի բնակիչը, որը հոգեպես անհավասարակշիռ է եւ անդամակցում է «Եհովայի վկաներ» աղանդին: Քննության շահերից ելնելով, նրա անունը դեռեւս չի հրապարակվում, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---