ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը19 հոկտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Panorama.am-ը գրում է, որ նախքան քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ կարևորում են ձեռք բերած համաձայնագիրը. «Բայց համաձայնագիրը տապալելու միտում ենք տեսնում: Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ՝ դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ բառն ավելացնել: Մեր քննարկումներն այս պահին, կարծես, որևէ հանգուցալուծման չեկան: Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելուց, չեղարկվելու է ընտրատեղամասերում տեսանկարահանելը, ուրիշի փոխարեն քվեարկության համար քրեական պատասխանատվությունը: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու, որովհետև միտում ենք տեսնում ուղղակի տապալելու համաձայնությունը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն: Եթե չգանք համաձայնության, մենք երկրորդ ընթերցման քվեարկությանը չենք մասնակցելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, թե որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից: «Կան մասնագիտական տարբեր մոտեցումներ: Հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով, քննարկեցինք, ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետև երկար աշխատանք է կատարվել, պարզապես մեկ հարցի շուրջ կա տարբեր մասնագիտական մոտեցումներ: Հորդորում եմ քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել են հուշագիրը, կողմ քվեարկել առաջին ընթերցման ժամանակ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կշարունակենք քննարկումները, կաշխատենք հարթել այդ մոտեցումները»,- նշել է նա: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով էլ մի փոքրիկ թնջուկ կա, անպայման պետք է պարզաբանվի: «Եղել է այնպիսի պայմանավորվածություն, որ մենք առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկենք, հետագա աշխատանքների ժամանակ կլինի փոփոխություն այդ հոդվածում: Ելնելով այս պայմանավորվածությունից՝ մենք կողմ կքվեարկենք»,- ասել է նա: ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից ՀՀ-ում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստի ավարտին հայտնի է դարձել, որ ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվել է ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |