Ահաբեկիչները գնդակոծել են հումանիտար միջանցքը Հալեպում

Ահաբեկիչները գնդակոծել են հումանիտար միջանցքը Հալեպում

PanARMENIAN.Net - Ահաբեկիչները գնդակոծել են հումանիտար միջանցքը Հալեպի Բուստան ալ Քասր շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին դեպքի վայրից:

Հոկտեմբերի 20-ի առավոտյան այն վայրի հարևանությամբ, որտեղից պետք է սկսեին դուրս գալ Բուստան ալ Քասրի խաղաղ բնակիչները, վեց ական է պայթել: Անցակետի ուղղությամբ ահաբեկիչները կրակել են հրազենից: Տարածությունը գրոհայինների դիրքերից մինչև հումանիտար միջանցքը չի գերազանցում 200մ:

Հալեպի հյուսիսում հումանիտար միջանցքների մոտակայքում, Կաստելո մայրուղու մոտ իրավիճակը հանգիստ է: Տարհանումը դեռ չի սկսվել: Ավտոբուսներն ու «շտապ օգնության» մեքենաները պատրաստ են գործողության մեկնարկին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սպառնում են գնդակահարել այն բնակիչներին, որոնք կցանկանան դուրս գալ հումանիտար միջանցքներով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են իրավիճակը Սիրիայում: Հատուկ ուշադրությայն կենտրոնում Հալեպն էր:

Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---