Պուտինը, Մերկելն ու Օլանդը քննարկել են Սիրիան. Բանակցությունները կոշտ էին ու դժվար20 հոկտեմբերի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են իրավիճակը Սիրիայում: Հատուկ ուշադրությայն կենտրոնում Հալեպն էր: Բանակցությունները Բեռլինում մոտ 1,5 ժամ են տևել: Հանդիպումից հետո Մերկելն ասել է, որ բանակցությունները «կոշտ ու ծանր են ընթացել»: Ըստ նրա, խաղաղ սիրիացիներին ահաբեկիչներից զատելու համար Մոսկվան և Դամասկոսը պետք է դադարեցնեն ռմբակոծությունները: Մերկելը պահանջել է Մոսկվայից ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Ասադի վրա խաղաղ սիրիացիների անվտանգության ապահովման հարցում: Երեք ղեկավարները նաև քննարկել են «հումանիտար դադարը» Հալեպում, որը Մոսկվան ու Դամասկոսը մեկնարկելու են հոկտեմբերի 20-ին` դադարեցնելով ավիահարվածները: Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է երկարացնել հրադադարի ռեժիմը, եթե իրավիճակը Հալեպում դա թույլ տա: Պուտինն ասել է նաև, որ անհրաժեշտ է համարում քաղաքական գործընթացի ակտիվացումը կարգավորելու համար սիրիական հակամարտությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս դիվանագետները պատրաստել են Սիրիայում ահաբեկիչների և ընդդիմության շուտափույթ զատման անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը և ներկայացրել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |