Պենտագոնը մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայումից

PanARMENIAN.Net - «Պենտագոնում մտադիր չեն հրաժարվել նախանշվածից, անտեսելով Ռուսաստանի նկատառումները: ԱՄՆ-ն Եվրոպայում կտեղակայի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր»,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Դենիել Ֆաթան: Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Ֆունշալ քաղաքում (Պորտուգալիա), Ֆաթան հավաստիացրել է, որ հարցը գործնականում լուծված է: Մինչեւ հաջորդ տարվա ավարտը բանակցությունները Լեհաստանի եւ Չեխիայի հետ կավարտվեն, իսկ մինչեւ 2013 թվականը համակարգը լիովին կծավալվի եւ կստանձնի մարտական հերթապահություն: «Նույնիսկ եթե մենք չհասնենք նրան, որ Ռուսաստանն ընդունի այդ համակարգը, մենք կսկսենք տեղակայումը, քանի որ այն նախատեսված է այն սպառնալիքին հակազդելու համար, որը մենք գլխավորն ենք համարում»,-նշել է Ֆաթան:



ԱՄՆ պաշտոնյան ՆԱՏՕ-ի համար «գլխավոր սպառնալիք է» անվանել «Իրանը եւ նրա հետեւորդներին բալլիստիկ հրթիռների ստեղծման ոլորտում»: Նրա խոսքերով, Թեհրանը, որը դեռեւս միայն միջին հեռահարության հրթիռներ ունի, 2015 թվականին կունենա նաեւ միջմայրցամաքային կրիչներ եւ եւս երկու տասնյակ երկրներ ընթանում են այդ ուղղությամբ:



Ֆաթան հայտարարել է, որ ամերիկյան ՀՀՊ-ն չպետք է անհանգստացնի Ռուսաստանին, քանի որ այն սպառնալիք չի կրում իր մեջ: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ համակարգի ծավալումը չի հանգեցնի սպառազինությունների նոր մրցավազքի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը բացվել է մայիսի 25-ին պորտուգալական Մադեյրա արշիպելագի վարչական կենտրոնում: Նստաշրջանին մասնակցում են շուրջ 300 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրներից եւ մոտ 150 ներկայացուցիչներ եւս 15 երկրներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---