Samsung-ը Հարավային Կորեայում առաջարկում է Galaxy Note 7-ը փոխանակել Note 8-ի հետ

Samsung-ը Հարավային Կորեայում առաջարկում է Galaxy Note 7-ը փոխանակել Note 8-ի հետ

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունն առաջարկել է իր հաճախորդներին Հարավային Կորեայում ինքնահրկիզվող Galaxy Note 7-ը փոխանակել Galaxy 7 սարքով` իրավունք տալով փոխանակել դրանք Galaxy S8 կամ Note 8-ի հետ, որոնք թողարկվելու են 2017-ին:

Galaxy Note 7-ի փոխանակումն անվճար կիրականացվի: Հետագայում Galaxy S8 կամ Note 8 ստանալու համար հարկ կլինի վճարել Galaxy 7-ի արժեքի կեսը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հարավկորեական Samsung Electronics Co Ltd-ն հոկտեմբերի 11-ին դիմել է բոլոր գործընկերներին`խնդրելով կասեցնել Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխանակումը: Միաժամանակ Galaxy Note 7-ի օգտատերերին խորհուրդ է տրվում «անջատել սնուցումն ու չօգտվել սմարթֆոնից»: Samsung-ը ստիպված էր գնալ այդ քայլին, երբ հայտնի դարձավ մարտկոցների նոր բռնկումների մասին արդեն փոխարինված Galaxy Note 7-ում:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:

Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց:

Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---