Կավկազ-Փոթի լաստանավը չի՞ աշխատելու

PanARMENIAN.Net - «Կավկազ նավահանգիստ-Փոթի» լաստանավը ներկա դրությամբ չի գործում պատվերների բացակայության պատճառով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նաեւ դժգոհություն է հայտնել լաստանավի սակագնային քաղաքականության հարցով:



«Կավկազ նավահանգիստ-Փոթի» լաստանավային մշտական գետանցման վերսկսման մասին հուշագիրը Հայաստանի եւ շվեյցարական Reserve Capital Enterpising Corporation-ի միջեւ, որը հանդիսանում է լաստանավի սեփականտերը, ստորագրվել է Երեւանում 2007 թվականի փետրվարի 13-ին: Լաստանավը մի քանի ցուցադրական ելք է կատարել ծով: Լաստանավը որեւէ տնտեսական հիմք չունի, եւ ամենայն հավանականությամբ չի աշխատի, հաղորդում է InfraNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---