ՄԱԿ դեսպանորդը ցնցված է ապստամբների գործողություններից Հալեպում

ՄԱԿ դեսպանորդը ցնցված է ապստամբների գործողություններից Հալեպում

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը:

Վերջին 48 ժամում Հալեպի արևմտյան մասում «անողոք» հրթիռային հարվածների արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Դե Միստուրան ասել է, որ այդ հարձակումները կարող են ռազմական հանցագործություն համարվել, հայտնում է BBC-ին:

Հոկտեմբերի 28-ին ապստամբներն անցել են հակահարձակման` փորձելով ճեղքել քաղաքի շրջափակումն արևելյան Հալեպում:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

Սեպտեմբերին սիրիական ՌՕՈւ-ն ռուսական ավիացիայի աջակցությամբ սկսել է գնդակոծել Հալեպը: Այդ օրվանից ի վեր, ըստ տարբեր հասարակական կազմակերպությունների, սպանվել և վիրավորվել է ավելի քան 2700 մարդ: Ռուսաստանը կասեցրել է իր ավիացիայի գործողությունները հոկտեմբերի 18-ին` ապահովելու համար վիրավորների և հիվանդների տարհանումը, սակայն նրանցից քչերն արձագանքեցին կոչին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---