ԻՊ-ն իր անդամներից 50-ին գնդակահարել է Մոսուլի դիրքերից փախչելու համար

ԻՊ-ն իր անդամներից 50-ին գնդակահարել է Մոսուլի դիրքերից փախչելու համար

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները գնդակահարել են խմբավորման անդամներից 50-ին իրաքյան Մոսուլի արվարձանի դիրքերից փախուստի դիմելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Բոլոր փախածներին շարիաթի դատարանը մեղադրել է դավանափոխության մեջ: Մահապատիժն իրականացվել է Մոսուլից ոչ հեռու գտնվող ռազմական ճամբարներից մեկում:

Նշվում է, որ սպանվածները փախստականներ էին Իրաքի այլ շրջաննաերից և չեն եղել ԻՊ մոլեռանդ հետևորդներ: Ահաբեկիչների շարքերը նրանց համալրել են մահվան սպառնալիքով:

Դիրքերը լքած ԻՊ մյուս 20 անդամի ականջներն են կտրել, նրանց թվում կա Ֆրանսիայի 1 քաղաքացի և Չինաստանի մեկ քաղաքացի: Դրանից հետո նրանց ստիպել վերադառնալ լքած դիրքեր:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---