Հնագետները պարզել են` Քրիստոսի գերեզմանն անվնաս է մնացել

Հնագետները պարզել են` Քրիստոսի գերեզմանն անվնաս է մնացել

PanARMENIAN.Net - Հիսուս Քրիստոսի գերեզմանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները հայտարարել են, որ գերեզմանի մասերն անվնաս են պահպանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին National Geographic-ի վրա հղումով:

«Մենք չենք կարող 100%-ով ասել, բայց սա վիզուալ ապացույց է, որ գերեզմանի գտնվելու վայրը չի փոխվել ժամանակի ընթացքում` ինչը տասնամյակներ շարունակ մտահոգել է գիտնականներին և պատմաբաններին»,-ասել է հնագետ Ֆրեդերիկ Հիբերտը:

Մարմարի սալաքարը հանվել է Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնման նպատակով, հակառակ դեպքում սրբավայրի փլուզման վտանգ կարող էր առաջանալ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել էր Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը:

Ավելի վաղ National Geographic-ը հայտնել էր, որ հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները:

Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:

Տաճարը վերահսկող տարբեր եկեղեցիների մրցակցությունը մշտապես դժվարացնում ու հետաձգում էր աշխատանքների անցկացումը: Հոգևորականներն այժմ գործակցում են՝ անհրաժեշտ աշխատանքներն անցկացնելու համար: Որոշումը կայացվեց, երբ իսրայելյան պատկան մարմինները հայտարարեցին, որ եկեղեցին անվտանգ չէ ու ժամանակավորապես փակեցին այն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---