Թուրքիան կանգնած է ընտրության առջեւ` կատարել ԵՄ-ի պահանջները կամ վերածվել «երրորդ աշխարհի» երկրի

PanARMENIAN.Net - Թուրքիան կհասնի «երրորդ աշխարհի» երկրի մակարդակի, եթե չկատարի եվրոպական չափանիշներով նախատեսված պահանջները եւ չհաստատի օրենքի գերակայություն: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Թուրքիայի տնտեսության նախարար Ալի Բաբաջանը: Նա նշել է, թե ինչի կարող է հանգեցնել ԵՄ թեկնածու երկրում զինվորականների ուժեղ իշխանության եւ աշխարհիկ օրենքները լռության մատնելը նոր նախագահի ընտրությունների պատճառով ծագած քաղաքական ճգնաժամի 6 շաբաթից հետո: «Վերջին մեկ ու կես ամսվա իրադարձությունները ցույց տվեցին թե որքան կարեւոր են միմյանց համար Թուրքիան եւ Եվրամիությունը»,-նշել է Բաբաջանը:



«Եթե մենք հաշվարկի սկզբնակետ չունենանք եւ եթե մենք մտածենք, որ մեր ժողովրդավարությունը սեփական առանձնահատկություններն ունի, եթե մենք ասենք, որ իրավական նորմեր ունենք, սակայն երբեմն կարող ենք գործել օրենքից դուրս, նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան տասնամյակներ ի վեր կլինի «երրորդ աշխարհի» երկիր»,-ասել է Բաբաջանը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ համագործակցության վերաբերյալ խորհրդաժողովում, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---