Իրաքի բանակը մարտերով մտել է Մոսուլի արևելյան արվարձան

Իրաքի բանակը մարտերով մտել է Մոսուլի արևելյան արվարձան

PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական զորքերը մարտերով խուժել են Մոսուլի արևելյան Զահրա արվարձան: Հատուկջոկատայինները շարունակում են փողոցային մարտերը գրոհայինների հետ:

Ըստ Իրաքի բանակի հրամանատարության, զինվորականները վերահսկում են ժամանակին «Սադդամ» կոչվող թաղամասի 90 տոկոսը:

Գրոհը սկսվել է նոյեմբերի լույս 5 գիշերը տեղի ժամանակով առավոտյան 4:00-ին: Գլխավոր գրոհային ուժը կազմել է հատուկ նշանակության «Ոսկե գումարտակը»: Միջազգային կոալիցիայի ուժերը սատարում են գրոհին օդից:

Գործողությանը մասնակցում է նաև ավելի քան 600 քուրդ աշխարհազորային, որոնց մեկ երրորդը կանայք են: «Մարտը շարունակվում է, հակառակորդը դիպուկահարների է օգտագործում, ականապատ մեքենաներ և կառավարվող հրթիռներ»,-ասել է նոյեմբերի 5-ի երեկոյան Իրաքի ՊՆ ներկայացուցիչ Աբդելվահաբ Սաադին:

Խաղաղ բնակիչներ քաղաքի փողոցներում չեն երևում: Զահրայի բնակիչներից ոմանք, որոնց հետ հաջողվել է խոսել, ասել են, որ գրոհայինները գիտեին գրոհի մասին և նրանց մեծ մասը հեռացաել է Զահրայից 2 օր առաջ` պատնեշներ ու ծուղակներ թողնելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---