ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները Մոսուլում 1600 խաղաղ բնակչի են պատանդ վերցրել

ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները Մոսուլում 1600 խաղաղ բնակչի են պատանդ  վերցրել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլում պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի` օդային գրոհների ժամանակ նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Այդ մասին ասել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանին:

Ըստ կազմակերպության տեղեկատվության, ջիհադականները 400 կին են գերեվարել քրդերի, եզդիների ու շիա մահմեդականների համայնքներից: Ըստ ՄԱԿ տվյալների, պատանդներին բեռնատարներով բերում են մոտակա շրջաններից: Ծայրահեղականները հրամայում են տեղաբնակներին իրերով դուրս գալ տներից` հաշվեհարդարի սպառնալիքով, հայտնում է Deutsche Welle-ն:

ՄԱԿ-ում նաև տեղեկատվություն կա, որ նոյեմբերի 2-ին ԻՊ-ն 180 նախկին պետծառայող է մահապատժի ենթարկել Մոսուլի արվարձանում: Այժմ կազմակերպությունը ստուգում է բուն քաղաքում մոտ 200 մարդու սպանության իսկությունը:

Իրաքյան բանակը գրոհում է ահաբեկիչների դիրքերը Մոսուլում: Վերջին տվյալների համաձայն, նրանց հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի 6 շրջանից, ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրում:

2014-ից ԻՊ հսկողության տակ գտնվող Մոսուլի գրոհը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերի 16-ին: Մարտական գործողություններին մասնակցում են Իրաքի կառավարական զոքերը, քուրդ զինվորները «փեշմերգա» խմբավորումներից, ինչպես նաև շիա և սուննի կամավորականները` ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---