«Հայաստան» հիմնադրամն 9 առանձնատուն է կառուցել Արցախի բազմազավակ ընտանիքների համար![]() 7 նոյեմբերի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել և կառուցում Արցախի 5 և ավելի զավակ ունեցող ընտանիքների համար: Այս նպատակին են ուղղվել Հեռուստամարաթոն 2015-ի ընթացքում հավաքագրված գումարների մի մասն ու անհատ բարերարների նվիրատվությունները: Ընդհանուր առմամբ կառուցվել և կառուցվում է 28 առանձնատուն Արցախի ամենատարբեր համայնքներում, ներառյալ` Մարտակերտ, Մարտունի, Որոտան Ավետարանոց, Վանք, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Մուշկապատ, Ճարտար, Խանձաձոր, Մեծ Թաղեր, Ակնաբերդ, Ճարեքթար, Եղեգնուտ, Միրիկ, Բերդիկ, Քրասնի, Չափար, Կուսապատ, Մայրամաձոր, Նորագյուղ, Վարանդա, Վուրգավանդ քաղաքային և գյուղական համայնքներում: Ինն առանձնատուն արդեն կառուցված է, լիովին կահավորված է և պատրաստ շահագործման: Ճարտար, Քրասնի, Մարտակերտ, Մարտունի և Ճանկաթաղ համայնքներում բնակվող հինգ բազմազավակ ընտանիքներն (Հարությունյանների, Շիրինյանների, Բաղդասարյանների, Մովսեսյանի, Պետրոսյանների, Սարգսյանների) արդեն նշել են իրենց բնակարանամուտը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստի որոշմամբ, 2016 թ.-ի նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Կշարունակվի Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |