Քլինթոնը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրությունների առաջին քվեարկությունում

Քլինթոնը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրությունների առաջին քվեարկությունում

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է ընտրությունների առաջին քվեարկությունում, որն անցել է կեսգիշերին Դիքսվիլ-Նոտչ քաղաքում:

Դիքսվիլ-Նոտչը հայտնի է հիմնականում նրանով, որ առաջինն է քվեարկում ԱՄՆ-ում` և պրայմերիզի ժամանակ, և հիմնական ընտրություններում:

Ինչպես հայտնում է CNN-ը, Քլինթոնը ստացել է 4 քվե, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամթը` 2, Հերի Ջոնսոնը` 1: Եվս մեկ քվեաթերթիկի վրա ընտրողը գրել է Միթ Ռոմնիի անունը, որը նախագահության թեկնածու է եղել 2012-ի ընտրություններում, գրում է «Վեդոմոստին»:

Փոխարենը Թրամփը հաղթել է Միլսֆիլդ քաղաքում` նա ստացել է 16 քվե, Քլինթոնը` 4:

ԱՄՆ նախագահի ընտրություններն անցնում են նոյեմբերի 8-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---