ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կասկածում է ՀՀՊ-ի հարցով Ռուսաստանի առաջարկության գրավչության մեջ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեվերը կասկածում է ՀՀՊ-ի հարցով Ռուսաստանի առաջարկության գրավչության մեջ` Լեհաստանի եւ Չեխիայի փոխարեն ԱՄՆ ՀՀՊ-ն տեղկայել Ադրբեջանում: «Ես կարծում եմ, որ դա չափազանց մոտ է այն վտանգավոր երկրներին, որոնք մենք քննարկում ենք: Սակայն դեռ վաղ է վերջնական հայտարարություն անել տվյալ խնդրով: Միշտ օգտակար են երկու նախագահների կառուցողական բանակցությունները այդ հարցով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անվտանգության հարցով կոնֆերանսին Բրյուսելում, հաղորդում է Reuters-ը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G8-ի գագաթնաժողովին առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանն Ադրբեջանում եւ նշել է, որ այդ դեպքում Մոսկվան կարող է հրաժարվել իր հրթիռները Եվրոպայի վրա ուղելու մտադրությունից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---