Քրդամետ կուսակցության պատգամավորին Թուրքիայում 15 տարվա ազատազրկում է սպառնում

Քրդամետ կուսակցության պատգամավորին Թուրքիայում 15 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառի դատարանը սկսել է հետաքննել Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ, պատգամավոր Ֆելեքնաս Ուջայի գործը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Sabah-ի վրա հղումով: Ուջան քաղաքական գործիչ է, որը գործում է Գերմանիայում և Թուրքիայում, նա առաջին քուրդ պատգամավորն է Եվրախորհրդարանում:

Գավառի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել, որտեղ պատգամավորը մեղադրվում է «զինյալ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ»:

Ըստ թերթի, Ուջան կարող է դատապարտվել 7,5-15 տարվա ազատազրկման:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հայտարարել է, որ դադարեցնում է մեջլիսում իր գործունեությունը:

ԺԴԿ-ի այս որոշումը կապված է կուսակցության համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավորների ձերբակալության փաստի հետ: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---