ԻՊ գրոհայինները Մոսուլի 40 խաղաղ բնակչի են գնդակահարել

ԻՊ գրոհայինները Մոսուլի 40 խաղաղ բնակչի են գնդակահարել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները երկու օրում Մոսուլի ավելի քան 60 խաղաղ բնակչի են գնդակահարել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների գծով վարչությունը:

Ըստ վարչության, նոյեմբերի 8-ին ԻՊ գրոհայինները «Մոսուլի 40 խաղաղ բնակչի են սպանել` մեղադրելով Իրաքի հատուկ ծառայություններին աջակցելու մեջ»: Նույն օրը ևս մեկ մարդ է հրապարակավ սպանվել այսպես կոչված «դատարանի» որոշմամբ` բջջային հեռախոսի օգտագործման համար, ասվում է ՄԱԿ Փախստականների գծով վարչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նոյեմբերի 9-ին ԻՊ գրոհայինները Մոսուլի հյուսիսում ևս 20 խաղաղ բնակիչ են սպանել:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---