Ռոնալդուն ցմահ տարեկան $24 մլն կստանա Nike-ից

Ռոնալդուն ցմահ տարեկան $24 մլն կստանա Nike-ից

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի և մարզահագուստ ու մարզակոշիկ արտադրող ամերիկյան Nike ընկերության միջև կնքված պայմանագրի մանրամասները, հայտնում է ՏԱՍՍ-ը Sunday times-ի վրա հղումով: Պորտուգալացին ցմահ տարեկան $24 մլն կստանա Nike-ից:

Ավելի վաղ հայտարարվել է, որ 31-ամյա Ռոնալդուն կարող է ցմահ պայմանագիր կնքել Nike-ի հետ, որով նա կկարողանա ավելի քան 1 մլրդ վաստակել:

Պորտուգալացին երրորդ մարզիկն է, որը ցմահ պայմանագիր է կնքում Nike ի հետ: Առաջին մարզիկը, որի հետ ընկերությունը նման համաձայնագիր էր կնքել, ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն էր:

Nike ը հուսով է, որ Ռոնալդուն էլ ավելի ճանաչելի կդարձնի բրենդը, քան Ջորդանը: 2015-ին մեկ այլ ամերիկացի բասկետբոլիստ, »Քլիվլենդի» առաջնորդ Լեբրոն Ջեյմսը նույնպես ցմահ պայմանագիր կնքեց ընկերության հետ:

Ռոնալդուն գործակցում է ընկերության հետ 2003-ից: Նախկինում նա նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որի պայմաններով նա դարձավ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պատմության մեջ: Ըստ իսպանական ԶԼՄ-ների, պորտուգալացին ակումբում տարեկան ավելի քան € 50 մլն կվաստակի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---