Open Doors. Աշխարհում մոտ 100 մլն քրիստոնյա հալածվում է իր դավանանքի համար16 նոյեմբերի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Մոտ 100 մլն քրիստոնյա հալածանքների է ենթարկվում աշխարհի տարբեր երկրներում իր հավատի համար: Այդ մասին հայտնում է միջազգային իրավապաշտպան Open Doors կազմակերպությունը: Բացի այդ, ըստ կազմակերպության, ամեն ամիս աշխարհում 322 քրիստոնյա է սպանվում և քանդվում է քրիստոնյաներին պատկանող 214 շենք, հայտնում է Apsny.ge-ն: Ընդհանուր առմամբ քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք կա 60 երկրում: Ցուցակը գլխավորում է Հյուսիսային Կորեան, որտեղ 50-70 հազար քրիստոնյա պահվում է աշխատանքային ճամբարներում: Ինչ վերաբերում է Սիրիային, որը հայտնվել է վարկանիշի հնգյակում, ապա երկրում բնակվող ավելի քան 7,6 մլն քրիստոնյա բռնի տեղահանության է ենթարկվել: Քրիստոնեությունը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնը իր հետնորդների քանակով: Քրիստոնեության այս կամ այն ձևը դավանում է աշխարհի բնակչության 33 տոկոսը: Ըստ որոշ տվյալների, վերջին 40 տարում քրիստոնյաների քանակը չի փոխվել: Այդպես, 2015-ի կեսին աշխարհում ապրում էր 2.419 մլրդ քրիստոնյա: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |