Թուրք զինվորներն ապաստան են խնդրել Գերմանիայում

Թուրք զինվորներն ապաստան են խնդրել Գերմանիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ զինվորները, որոնք աշխատում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, քաղաքական ապաստան են խնդրել գերմանական Ռամշտայն քաղաքում: Ճշգրիտ հայտնի չէ, թե հատկապես քանի զինվոր է ապաստան խնդրել` նրանց փաստաթղթերը միգրացիայի և փախստականների հարցով դաշնային ծառայությունում են գտնվում, որն էլ կայացնելու է որոշումը:

Մինչդեռ ստեղծված իրավիճակը կարող է սկանդալի պատճառ դառնալ Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություներում, գրում է Haqqin.az-ը SWR հեռուստաալիքի վրա հղումով:

Զինծառայողները որպես ապաստան խնդրելու պատճառ նշել են քաղաքական իրավիճակը Թուրքիայում: Ինչպես ասել են ՆԱՏՕ-ում, Ռամշտայնի ավիաբազայում ծառայում է ՆԱՏՕ-ի ավելի քան 500 զինվոր, որից 30-ը Թուրքիայի քաղաքացի է:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---