ՀՀ Հրեական համայնք. Աստված հեռու պահի Հայաստանին ու Ղարաբաղին ադրբեջանական բարիքներից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հրեական համայնքը բաց նամակ է հրապարակել, որի մեջ խորը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի եվրոպացի հրեաների գլխավոր ռաբբի Մեիր Բրուքի հայտարարությունների կապակցությամբ: Նամակի տակ ստորագրել են Հայաստանի Հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, գլխավոր ռաբբի Հերշոն Մեիր Բուրշտեյնը եւ «Մենորա» Մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայները: PanARMENIAN.Net ը ներկայացնում է նամակը ամբողջությամբ.



«2007 թվականի հունիսի 12-ին «Զերկալո» թերթում տպագրվել է Գ. Ինանջի հոդվածը, որում նա մեջբերումներ է կատարում նաեւ Ադրբեջանի եվրոպացի հրեաների գլխավոր ռաբբի Մեիր Բրուքի հետ ունեցած հարցազրույցից: Նշված հոդվածը տեղադրված է եղել նաեւ ինտերնետում:



Հոդվածի ներածակում նշվում են նրա խոսքերը. «Հայաստանը հոգեպես եւ տնտեսապես թույլ է, քանի որ դրանում տեղ չկա հանդուրժողականության համար»:



Եթե տվյալ «օպուսը» ներկայացվեր միայն Ինանջի անունից, մենք ուշադրություն չէինք դարձնի դրա վրա: Ադրբեջանական մամուլը քիչ չի վարկաբեկում Հայաստանին: Ամեն ինչի չես պատասխանի:



Այլ բան է, որ նման գործերով զբաղվում է, եւ արդեն որեորդ անգամ, Ադրբեջանի հրեական առաջնորդը, որին սազական չէ խոսել քաղաքական թեմաներով, այդ թվում Հայաստանում հրեաների վիճակի եւ նրանց նկատմաման պետության վերաբերմունքի մասին, թեմաներ, որոնցից նա ընդհանրապես տեղյակ չէ, եթե, իհարկե, չի կատարում, որոշակի, վերեւներից լավ վճարված պատվեր:



Սակայն վերլուծության ենթարկենք պրն. Բրուքի որոշ արտահայտություններ:



1... «Հեյդար Ալիեւը հանդիսանում է պետության կառուցման մեջ հանդուրժողականության գաղափարախոսության հեղինակը»- մեջբերման ավարտ: Երեւում է, պրն. Բրուքը, երիտասարդ լինելով կամ քիչ կրթված լինելով, չի հիշում կամ տեղյակ չէ, որ շարունակելով իր նախորդների քաղաքականությունը` «հանդուժողականության հայրը» անում էր ամեն ինչ, որպեսզի բոլոր ազգային փոքրամասնությունները (չնայած, ամենաքիչը հրեաները) կամ ամբողջությամբ ձուլվեն կամ լքեն իրենց բնակության վայրերը: Չխորանանք թվերի մեջ, սակայն պրն. Բրուքին չէր խանգարի ծանոթանալ եւ համեմատել անցյալ դարասկզբի վիճակագրական տվյալները Ադրբեջանի բնակչության վերաբերյալ եւ այսօրվա տվյալները:



Ուր է կորել Ադրբեջանի լեզգինների, այրումների, ղարափափախների, քրդերի, թաթերի, թալիշների եւ այլ ազգային փոքրամասնությունների մեծ մասը, էլ չենք խոսում Նախիջեւանի հայերի մասին: Նույն ճակատագիրն էր սպասում նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերին, որը պրն. Բրուքը կոչ է անում վերադարձնել Ադրբեջանին: Կամ պրն. Բրուքը ծանոթ չէ Հ. Ալիեւի հայտարարություններին այն մասին, որ նրա հիմնական նպատակներից է եղել Ղարաբաղի ազատագրումը հայերից: Հոյակապ «հանդուժողականության հայր»: Իսկ հոր «գործի շարունակող» Ի. Ալիեւի կողմից անցկացվող հանդուրժողականության քաղաքականության մասին խոսում է Հունգարիայում հայ սպայի վայրենի սպանությունը տականք Սաֆարովի կողմից, ով այդ կապակցությամբ ազգային հերոս հռչակվեց, ինչը միջազգային հանրության արժանի դատապարտումն ստացավ:



Տեղեկացնենք պրն. Բրուքին, որ խորհրդային վարչակարգի նույնիսկ ամենածանր տարիներին Հայաստանը եղել է այն քիչ հանրապետություններից մեկը, որտեղ ընդհանրապես բացակայում էր անտիսեմիտիզմը եւ որտեղ միշտ հարգանքով են վերաբերվել ազգային փոքրամասնություններին, ռուսներին, հրեաներին, քրդերին, եզդիներին, հույներին, ասորացիներին, նույն ադրբեջանցիներին եւ այլն:



Այդ ֆոնի վրա պրն. Բրուքի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում քիչ են հրեաները, քանի որ այստեղ բացակայում են ազգային եւ կրոնական հանդուժողականության պայմանները, պարզապես անգրագետ են: Նույնսիկ օդից վերցված պնդումը Հայաստանում հրեաների փոքր թվաքանակի մասին (200 մարդ) չի խոսում հօգուտ Ադրբեջանի գլխավոր ռաբբիի: Հապա ինչպես հասկանալ, որ Հայաստանում հրեաների գրեթե բացակայության դեպքում, ազգային եւ կրոնական հանդուրժողականության բացակայության դեպքում, հանրապետությունում պաշտոնապես գրանցված էր 4 Հրեական հասարակական, կրոնական, մշակութային կազմակերպություն, որոնք բոլորը ճանաչվում են միաջազգային հրեական հանրության կողմից, գործում է Հայաստանի գլխավոր ռաբբիի կողմից ղեկավարվող սինագոգա: Իսկ այս ամենը Ադրբեջանի գլխավոր ռաբբին պետք է իմանար ի պաշտոնե:



2. ... «Հայերը տեսնում են Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական (ընդգծված է մեր կողմից) բարգավաճումը եւ նրանց ուրիշ ոչինչ չի մնում, քան այդ մոդելն ընդունել որպես օրինակ»,- մեջբերման ավարտ: Այ քեզ օրինակ: Միայն բացարձակ թերարժեք մարդը կարող էր կարծել, որ Հայաստանը կամ որեւէ այլ երկիր կարող է որպես օրինակ ընդունել Ադրբեջանի քաղաքական մոդելը: Մի՞թե պրն. Բրուքին հայտնի չէ Եվրախորհրդարանի կարծիքը Ադրբեջանի կողմից ժողովրդավարական եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին, ցանկացած այլակարծության քաղաքական եւ դատական չդադարող հետապնդումների մասին:



Եւ դե իհարկե, Աստված հեռու պահի Հայաստանին ու Ադրբեջանին ադրբեջանական բարիքներից, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի վարադարձի դեպքում: Ասյտեղ չեն մոռացել ոչ Սումգայիթի, ոչ Կիրովաբադի, ոչ Բաքվի, ոչ էլ Ղարաբաղի մասին: Լավ են հիշում այդ «բարիքների» մասին եւ այլ երկրներում, այդ թվում եւ Իսրայելում:



Մենք կարծում ենք, որ «իմաստուն» ռաբբին մոռացել է, որ նրա եւ մեր առաքելությունը պետք է կայանա խաղաղապահության եւ մեր երկրներին աջակցելու մեջ` ժողովրդական դիվանագիտության մակարդակով լուծելու հավաքված խնդիրները, այլ ոչ թե սրելու առանց այդ էլ բարդ հարաբերությունները, ոչ մի դեպքում չլինել խամաճիկ որոշակի քաղաքական եւ ֆինանսական ղեկավարների ձեռքերում:



Վերջում ցանկանում ենք հրավիրել ողջ հրեական հանրության, Միջազգային Հրեական հասարակական եւ կրոնական կազամկերպությունների ուշադրությունը այն բանի վրա, որ Հայաստանի հրեաները խորապես վրդովված են հրապարակված հարցազրույցի առիթով, եւ գտնում են, որ պաշտոնական կրոնական անձի նման հայտարարությունները, ինչպիսին պրն. Բրուքն է, աջակցում են ազգամիջյան թշնամանքի սրմանը եւ հակասում են այդ կամզակերպությունների հռչակած հանդուրժողականության քաղաքականությանը: Մենք հուսով ենք, որ պրն. Բրուքի գործողությունները համապատասխան գնահատական եւ դատապարտում կստանան:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---