Ադրբեջանի հակադոպինգային գործակալությունը ճանաչվել է WADA-ի պահանջներին չհամապատասխանող

Ադրբեջանի հակադոպինգային գործակալությունը ճանաչվել է WADA-ի պահանջներին չհամապատասխանող

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի հակադոպինգային ազգային գործակալությունները ճանաչվել են WADA-ի պահանջներին չհամապատասխանող: Այդ մասին ասվում է WADA-ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:

«WADA-ի հիմնադիրների խորհուրդը հաստատում է Ադրբեջանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի անհամապատասխանության մասին հռչակագիրը»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Գլազգոյում:

2015-ի նոյեմբերին WADA-ն կազմակերպության օրենսգրքին չհամապատասխանող է ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը` Ռուսադային:

Ընթերցեք նաև. Ադրբեջանցի մարզիկը զրկվել է օլիմպիական մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---