Հայաստանում եւ ԼՂՀ-ում չգիտեն, թե ինչու է Պիտեր Սեմնեբին չեղյալ հայտարարել իր այցը Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այդպես էլ չայցելեց Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ այդ իրադարձությունից հետո նա առիթ չի ունեցել խոսելու Սեմնեբիի հետ: Ընդ որում նախարարը նշել է, որ օրերս Բրյուսելում պետք է կայանա Պիտեր Սեմնեբիի հանդիպումը հայ դիվանագետի հետ, որտեղ կպարզվեն կատարվածի պատճառները: «Երբ մենք տեղեկատվություն ունենանք, հնարավոր կլինի մեկնաբանել այդ իրադարձությունը»,-հայտարարել է Օսկանյանը:



Իր հերթին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով այդ հարցին, նշել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականների հետ հանդիպման ժամանակ վերջիններս հավաստիացրել են, որ տվյալ փուլում նախապատրաստվում է Սեմնեբիի այցը Ստեփանակերտ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հունիսի 16-ին մեկնել էր Ղարաբաղ, սակայն Ստեփանակերտի ճանապարհի կեսից փոխել էր երթուղին եւ վերադարձել Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները չեն պարզաբանում ոչ Հայաստանի պաշտոնյաները, ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ Սեմնեբիի քաղաքական խորհրդականներ Մարկ Ֆոսեթն ու Կաուպ Քանդան, որոնք այցելեցին Ստեփանակերտ հունիսի 16-17 Սեմնեբիի փոխարեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---