Գերմանիայի դեսպան. ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը կարող է գարնանը ստորագրվել

Գերմանիայի դեսպան. ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը կարող է գարնանը ստորագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ և Եվրամիության միջև նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել 2017-ի գարնանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ որոշակի ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի ամենայն հավանականությամբ եկող տարվա գարնանը», - ասել է նա, մեջբերում է Aravot.am-ը:

Նա տեղեկացրել է, որ բանակցությունները հաջող են ընթանում:

Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---