Apple-ը պատենտավորել է ճկուն OLED-դիսփլեյով iPhone-ը23 նոյեմբերի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը ևս մեկ ծալովի iPhone է պատենտավորել: Ըստ պատենտի, այդպիսի հեռախոսի դիսփլեյը ճկուն է, գրում է Gazeta.ru-ն Apple Insider-ի վրա հղումով: Պարբերականը համեմատում է սարքը 1990-ականներին տարածված Motorola-ի «փակովի» հեռախոսների հետ: Apple-ի պատենտային փաստաթղթերից հայտնի է դառնում, որ սմարթֆոնը կարող է ծալվել` հարմարավետության նկատառումներով: Պատենտը ծալվելու մի քանի տարբերակ է նախատեսում` օրինակ, դիսփլեյով դեպի դուրս կամ ներս: Ինչպես նշում է պարբերականը, Apple-ը հազիվ թե մոտ ապագայում թողարկի ծալովի սմարթֆոնը, սակայն, ըստ լուրերի, ընկերությունը մտադիր է ճկուն OLED-դիսփլեյով iPhone ստեղծել արդեն 2017-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple-ը ծալովի սմարթֆոն է պատենտավորել: Պատենտում նկարագրված է հայեցակարգը, որի համաձայն iPhone-ը կարող է ծալվել ածխաջրածնային նանոխողովակների հաշվին: Samsung-ը ևս ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հայտ է ներկայացրել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |