Թուրքիան «չափազանց անհանգստացած է» ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի աճող աջակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրք պաշտոնատար անձինք, այդ թվում արտգործնախարար Աբդուլահ Գյուլը, 2007 թվականի փետրվարից այցելել են Վաշինգթոն` քարոզչություն անցկացնելով ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի դեմ: Այն ժամանակ եւ Գյուլը զգուշացրեց ԱՄՆ-ի վարչակազմին, որ Կոնգրեսի կողմից բանաձեւի հավանություն ստանալու դեպքում, ամերիկա-թուրքական հարաբերությունները կվատանան, գրում է Turkish Daily News-ը: Թերթի կարծիքով, Ներկայացուցիչների պալատի ղեկավարները դեռ հրաժարվել են բանաձեւի քվեարկումից Թուրքիայում համընդհանուր ընտրություններից առաջ, սակայն ամեն դեպքում քվերակությունը կարող է անցակցվել սեպտեմբերին: Թուրք լոբբիստները ձգտում են խոչընդոտել օրենսդիրներին փաստաթուղթը պաշտպանելու հարցում եւ համոզում են Ներկայացուցիչների պալատի անդամներին ետ կանչել իրենց ստորագրությունները, սակայն այդ ջանքերը դեռ ոչ մի արդյունք չունեն:



«Նման բանաձեւ է ներկայացված նաեւ ԱՄՆ-ի Սենատում, որտեղ դրան աջակցություն են հայտնել 100-ից 31 սենատոր: Սակայն հայ լոբբիստների ջանքերը կենտրոնացած են Ներկայացուցիչների պալատում, որի խոսնակ Նենսի Փելոսին խոստացել է բանաձեւի ընդունումը: Սակայն ընտրություններում հաղթելուց հետո նա ավելի լուրջ դիրքորոշում բռնեց»,- գտնում են թուրք դիվանագետները:



Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը պաշտպանում են 202 կոնգրեսական անհրաժեշտ 218-ից: Բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւոր նշաձող է եւ վկայում է, որ Կոնգրեսի անդամները վստահ են, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական պարտքն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---