Բաքվում հոյակապ գիտակցում են, որ պատերազմի ելքը չի որոշվում ինքնաթիռների եւ տանկերի քանակով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին Բաքվի հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան կեղծ հայրենասիրության դրսեւորում: Այդ մասին հունիսի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական իշխանությունները հոգու խորքում չեն ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում: Թորոսյանը նշել է, որ Բաքվում հոյակապ գիտակցում են, որ պատերազմի ելքը չի որոշվում ինքնաթիռների եւ տանկերի քանակով: «Երբ սկսվում էր Ղարաբաղի պատերազմը, նրանք առավելություն ունեին Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ, ինչպես մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից, այնպես էլ զինվածության տեսանկյունից: Սպառազինության հսկայական պահեստները անցան Ադրբեջանին, ես էլ չեմ խոսում խորհրդային տանկերի շարասյուների մասին, որոնք ադրբեջանական դրոշի տակ գրոհում էին Ղարաբաղի վրա»,- նկատել է խոսնակը, ընդգծելով, որ դա էական դեր չխաղաց:



Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ակտիվացումը խոսնակը կապել է հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների հետ: Խոսնակի խորին համոզմամբ, ադրբեջանական կողմը չի ցանկանում հակամարտությունը կարգավորված տեսնել, քանի որ Բաքուն հոյակապ գիտակցում է այն փաստը, որ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, ներկա դրությամբ ադրբեջանական իշխանությունները չեն կարող իրենց զրկել բոլոր նավթադոլարները ռազմական բյուջե տեղափոխելու գայթակղությունից, որը բոլոր երկրներում այդքան թափանցիկ չէ, ընդ որում, բացատրելով սեփական ժողովորդին, որ նա աղքատ է ապրում հակամարտության պատճառով, ինչի արդյունքում իշխանություններն ստիպված են էական գումարներ ծախսել ռազմական կարիքների վրա, նկատել է Թորոսյանը:



Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին` Թորոսյանը նորից նշել է, որ հակամարտության կարգավորման նախադրյալ կդառնա հակահայկական քարոզչության վերացումը կամ էական կրճատումը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---