Պրեմիերա Երևանում. Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերա28 նոյեմբերի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրնում տեղի կունենա արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան: Բեմադրության հատուկ հյուրը կլինի հայտնի բանդեոնահար Կառլոս Բուոնոն, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ներկայացումները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին և 9-ին: Միջոցառման կազմակերպիչն է Նոր երաժշտական թատրոնը և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը։ «Մարիա դե Բուենոս Այրեսը» Մարիայի կյանքի տխուր պատմությունն է, որի ճակատագրում, ինչպես հայելու մեջ, արտացոլվել է տանգոյի պատմությունը: Տանգո օպերան ստեղծվել է 1967-ին: Լիբրետոն արգենտինացի բանաստեղծ Օրասիո Ֆերերոյինն է: Ստեղծագործության մեջ զարմանալիորեն համարդված են իսպաներենի հնչեղությունն ու տանգոյի զգացմունքային երաժշտությունը: Օպերան 16 պարային և երգային համար ունի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |