ԱՄՆ զինվորականը զգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին

ԱՄՆ զինվորականը զգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր էր մի շարք ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայի երկրներում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ամերիկացի գեներալ Ռուպերտ Ջոնսը` սիրիական Մանբիջից գրոհայինների նահանջելուց հետո արևմտյան կոալիցիայի ստացած տվյալների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը The Times-ի վրա հղումով:

Ավելի վաղ հատուկ ծառայություններին հաջողվել է կասեցնել Ֆրանսիայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ֆրանսիայում 5 ծայրահեղական է ձերբակալվել, որոնց մոտ հրազեն է հայտնաբերվել:Ջոնսը վստահություն է հայտնել, որ գրոհայինների ծրագրերի մասին էլ ավելի շատ տվյալներ կսատցվեն իրաքյան Մոսուլի անկումից հետո, որը միջազգային կոալիցիան մտադիր է ազատագրել ահաբեկիչներից մինչև գարուն:

«Հսկայածավալ տեղեկատվություն, փաստաթղթեր, էլեկտրոնային նյութեր կան, որոնք անմիջապես մատնանշում են, որ հարձակումներ են նախապատրաստվում ամբողջ աշխարհում»,-ասել է ամերիկացի զինվորականը:

Եվրոպայի երկրներում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել, մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքը գնահատվել է որպես «լուրջ», ինչը ենթադրում է ահաբեկչության մեծ հավանականություն: Մանբիջ քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրել են քրդերի կազմավորումներն օգոստոսի կեսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---