Կարլսենը և Կարյակինն աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն թայ-բրեյքում

Կարլսենը և Կարյակինն աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն թայ-բրեյքում

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը մրցախաղի 12-րդ տուրում սևերով չի կարողացել հաղթել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Նախորդ պարտիաներում Կարյակինը և Կարլսենը մեկական հաղթանակ են տարել:

12 պարտիայից հետո 6։6 հավասար հաշիվը նշանակում է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կհանդիպեն թայ-բրեյքում՝ նոյեմբերի 30-ին։ Նրանք 4 խաղ կանցկացնեն 25-ական րոպե ժամանակով, որին կգումարվի 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։ Հավասար հաշվի դեպքում ևս երկու պարտիա կկայանա՝ 5-ական րոպե ժամանակով, որին կգումարվի 3 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար, Isport.ua-ին հղումով գրում է Panorama.am-ը։

Եթե այս դեպքում նույնպես հաղթողը չորոշվի, կանցկացվի վճռորոշ պարտիան, որում սպիտակները կունենան 5 րոպե ժամանակ, սևերը՝ 4, սկսած 61-րդ քայլից՝ 3 վայրկյան կտրամադրվի յուրաքանչյուր քայլի համար, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթանակը կշնորհվի սևերին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---