Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայում

Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի կոմպոզիտորների միության և «Վիտրաժ» միջզգային փառատոնի համագործակցության արդյունքում հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

Դեկտեմբերի 15-ին կայանալիք համերգին կներկայացվեն Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր ժամանակների մրցանակակիրների ստեղծագործությունները, որոնք կկատարվեն Բրյուսելում գործող Պ․ Ի․Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից։

Համերգը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Բրյուսելում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---