Կարեն Դուրգարյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն

Կարեն Դուրգարյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն

PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը: Այդ մասին տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։

«Հրամանը կլինի եռօրյա ժամկետում՝ սահմանված կարգով»,- հայտնել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ Դուրգարյանը 80 միավոր է հավաքել, իսկ Լիլիթ Պետրոսյանը՝ 59:

Օպերայի տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 6 թեկնածու՝ թատրոնի ներկայիս տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանը, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանը և երաժիշտ Հակոբ Գասպարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---