Հայկե Ռենատե Փայչ. «Ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները կզարգանան վերընթաց»

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հայ-գերմանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակով են ներկայացվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը: «Ես ցանկանում եմ նշել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունները Գերմանիա, փետրվարին արտգործնախարար Շտեյնմայերի այցելությունը Երեւան: Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո: Մեր երկրները ակտիվորեն համագործակցում են քաղաքական եւ տնտեսական բնագավառներում. դա հանդիսանում է Գերմանիայի կառավարության քաղաքականությունը: Ես էլ չեմ խոսում մշակութային համագործակցության մասին. ցուցահանդեսներ, համերգներ, գերմանական ֆիլմերի ցուցադրություն: Ես վստահ եմ, որ հետագայում Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները կզարգանան վերընթաց»,- ընդգծել է գերմանացի դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---