Ալեքսանդր Գրիգորյանը՝ ՌԴ ՖԱԼ-ի լավագույն մարզիչ, Արթուր Սարկիսովը` լավագույն խաղացող

Ալեքսանդր Գրիգորյանը՝ ՌԴ ՖԱԼ-ի լավագույն մարզիչ, Արթուր Սարկիսովը` լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «ԲՄԱ-Խաբարովսկ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը 6-րդ անգամ ճանաչվել է առաջին դիվիզիոնի առաջնության տուրի լավագույն մարզիչ:

4-րդ տուրում Խաբարովսկի թիմի 5:0 հաշվով պարտության էր մատնել Կրասնոդարի «Կուբանին», իսկ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

24-րդ տուրի լավագույնի կոչմանն է արժանացել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մորդովիայի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա դարձել է 2 գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված:

Եվ այս ամենը հասցրել է անել 45 րոպեների ընթացքում, քանի որ հետո վնասվածքի պատճառով փոխարինվել է, Onedivision.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---