Օբամայի կինը «երբեք» չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Օբամայի կինը «երբեք» չի առաջադրվի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը, «երբեք» չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Այդ մասին Օբաման հայտարարել է Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում: Օբաման նշել է, որ իր կինը «տաղանդավոր» մարդ է, որի կարծիքը կարևոր է ԱՄՆ քաղաքացիների համար: «Ես հիմա, անշուշտ, կատակ կանեմ, բայց, կարծում եմ, նա չափազանց սթափ է դատում քաղաքականության համար»,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է ՌԲԿ-ն:

Օբաման պատմել է նաև իր պլանների մասին Սպիտակ տունը լքելուց հետո: «Մտադիր եմ մի քանի շաբաթ քնել, երբ հեռանամ այստեղից, և վաստակած հանգստի տանել կնոջս: Ես առաջին տարին կանցկացնեմ աշխատասենյակում ներկա չլինելով, և գիրք եմ գրելու»,-ասել է նա: Բացի այդ, Օբաման կիսվել է իր ծրագրերով նախագահական կենտրոն ստեղծելու վերաբերյալ, որը «հաջորդ սերնդի առաջնորդների» կպատրաստի:

«Ես կշարունակեմ իմ ակտիվությունը, և Միշելը նույնպես»,-ասել է Օբաման: ԱՄՆ նախագահն ասել է, որ հեռանալուց հետո կկարոտի «իր հավաքած թիմին»: Նա հավելել է, որ հիասթափված է Դոնալդ Թրամփի հաղթանակից, քանի որ կարծում էր, որ Հիլարի Քլինթոնը «շատ լավ նախագահ կլինի»:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---