ՌԴ ԱԳՆ. Ծրագրավորող Վարդանյանին ԱՄՆ-ին արտահանձնելու Նորվեգիայի որոշումը քաղաքականացված է

ՌԴ ԱԳՆ. Ծրագրավորող Վարդանյանին ԱՄՆ-ին արտահանձնելու Նորվեգիայի որոշումը քաղաքականացված է

PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին ԱՄՆ-ին արտահանձնելու Նորվեգիայի որոշումն ակնհայտ քաղաքականացված է և Մոսկվան հաշվի կառնի դա Օսլոյի հետ իր հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, ռուսաստանցի ծրագրավորողն իբր 43 ֆայլ է ներբեռնել համացանց, որոնք անհրաժեշտ են Citadel վիրուսի գործարկման և դրա միջոցով այլ անձի համակարգիչը կառավարելու համար: Վարդանյանն իր մեղքը ժխտում է:

«Նոյեմբերի 29-ին Նորվեգիայում վերջնական որոշում է կայացվել ԱՄՆ իրավապահ մարմինների հարցումով ՌԴ քաղաքացուն արտահանձնելու մասին: Նորվեգական կողմն անտեսել է անաչառ մոտեցում դրսևորելու մեր բազմաթիվ հորդորները»,-ասել է Զախարովան ճեպազրույցում:

Ըստ Զախարովայի, Նորվեգիայի որոշումը քաղաքականացված է և չի համապատասխանում արդարադատության և արդարության ընդունված նորմերին: «Սա ՌԴ քաղաքացիների իրավունքն անտեսելու ևս մեկ փաստ է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին:

Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---