ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը նշանակվել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռուդոլֆ Պերինան: «ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է պաշտոնաթող դեսպան Ռուդոլֆ Պերինային Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկությամբ: Ռուդոլֆ Պերինան կանցնի իր պարտականությունների կատարմանը հուլիսի 10-ին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության եւ մամուլի հետ կապի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: Նրա խոսքերով, Ռիչարդ Հոգլանդը մնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուն: «Մենք շարունակում ենք սպասել Սենատի կողմից նրա թեկնածության հաստատմանը»,- նշել է նա:



Հիշեցնենք, որ Ռուդոլֆ Պերինան զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի եւ Եվրազիայի հակամարտությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը 2001-2004 թթ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---