Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցների ժամկետի երկարացումը ցույց կտա ԱՄՆ անհուսալիությունը 3 դեկտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկրի դեմ պատժամիջոցների երկարաձգումը համաշխարհային հանրության շրջանում անվստահություն կառաջացնի ԱՄՆ հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին IُُSNA գործակալության վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դասձավ, որ ԱՄՆ նախագահ Օբաման կստորագրի Իրանի դեմ գործող պատժամիջոցները ևս 10 տարով երկարացնելու մասին օրենքը, որը Կոնգրեսն արդեն ընդունել է: «Եթե ԱՄՆ նախագահը երկարացնի պատժամիջոցները, դրանք կատարողական արդյունք չեն ունենա, սակայն համաշխարհային հանրության տեսակետից, ցույց կտան ԱՄՆ կառավարության անհուսալիությունը, որը դեմ է գործում իր իսկ պարտավորություններին»,-հայտարարել է Զարիֆը «Ասիայի սիրտը» խորհրդաժողովի մեկնարկից առաջ, որն անցնելու է Հնդկաստանում: ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին: Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |