ԲՀԿ քաղխորհուրդը Ծառուկյանին խնդրում է քաղաքականություն վերադառնալ

ԲՀԿ քաղխորհուրդը Ծառուկյանին խնդրում է քաղաքականություն վերադառնալ

PanARMENIAN.Net - ԲՀԿ քաղաքական խորհուրդը դիմել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և «մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ» երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը: Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի արդյունքում, որը քննարկել է Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։

Ընդունված հայտարարության տեքստում, մասնավորապես, նշվում է.

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը, հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը, հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցը»։

2015 թվականի մարտի 5-ին կուսակցության արտահերթ համագումարին հնչեցրած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները»։

Իսկ դեպքերի ինչ հաջորդականությունն էր ստիպել Գագիկ Ծառուկյանին հեռանալ քաղաքականությունից, կարդացեք այստեղ՝Գագիկ Ծառուկյան vs Սերժ Սարգսյան. Փետրվարյան իրադարձությունների ժամանակագրություն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---